Մատչելիության հղումներ

Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


Հայաստանի տարածքում այսօր ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ, Ցողամարգ - Վարդաղբյուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Շիրակի մարզի Աշոցք - Ամասիա, Սյու նիքի մարզի Գորիս - Սիսիան, Կապան - Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

«ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG