Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակում բանկի մասնաճյուղի նկատմամբ


Այսօր ժամը 15:16 ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ նույն օրը ժամը 15:10 անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով` հափշտակվել է 1 միլիոն 300 հազար դրամ և 16 հազար դոլար գումար:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):

Կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG