Մատչելիության հղումներ

The Times. Յացենյուկի նկատմամբ հետաքննություն է անցկացվում


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինական դատախազությունը հետաքննում է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հնարավոր մասնակցությունը կոռուպցիոն սխեմաներին, որոնց միջոցով յուրացվել է Օդեսայի նավահանգստին կից գործարանի շահույթը՝ տարեկան մինչև 90 միլիոն դոլար։ Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է բրիտանական The Times պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի և Օդեսայի նահանգի դատախազ Դավիթ Սակվարելիձեի հայտարարությունը։

Սակվարելիձեի պնդմամբ՝ Յացենյուկի՝ յուրացումների մեջ մասնակցությունը վկայող ապացույցներն ի հայտ են եկել գործարանում ստուգումների ժամանակ։

«Ուկրաինսկայա Պրավդա» պարբերականը գրում է, որ Յացենյուկի շրջապատում հերքում են այդ մեղադրանքները՝ պնդելով, թե դրանք իրականության հետ կապ չունեն։

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի օրը «5 канал» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել Ուկրաինայի կառավարության ղեկավարի և երկրի խոշոր գործարարների՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված լինելը փաստող բոլոր փաստաթղթերը։

«Ուկրաինան 5 միլիարդ դոլար է կորցնում կոռուպցիոն սխեմաների հետևանքով»,- ասել է Սաակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG