ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրել է հանրաքվեի խախտումների վերաբերյալ 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ներիև ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
Համաձայն Գլխավոր դատախազության կայքէջի՝ դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: