Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը ստացել է 3 գրավոր դիմում-բողոք, քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, դիմումներից 1-ը ընդհանուր հայտարարություն է հանրաքվեի վերաբերյալ, մյուս երկուսը ստացվել են դիտորդական առաքելության մասնակցող «Ասպարեզ» ակումբից (Asparez.am) ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:
Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ ժամը 21-ի դրությամբ 41 ընտրատարածքային հանձնաժողովներում ոչ մի գրավոր դիմում-բողոք չի արձանագրվել: