Իրանցի ավելի քան 135 կինոռեժիսորներ կոչ են արել երկրի իշխանություններին՝ արդարացնել 6 տարվա ազատազրկման և 223 մտրակի հարվածների դատապարտված ռեժիսորին:
30-ամյա իրանցի քուրդ Քեյվան Քարիմին դատապարտվել է Թեհրանում՝ Հեղափոխական դատարանի կողմից իր հեղինակած «Նամակ քաղաքին» վավերագրական ֆիլմում՝ հոգևորականի վիրավորելու համար: Նա ազատության մեջ կլինի մինչև Վերաքննիչ դատարանի՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված լսումները: