Մատչելիության հղումներ

Սոնա Թադևոսյանը հերքել է իրեն բերման ենթարկելու մասին լուրը


Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել «Թի Հայաստան» կայքէջում տեղադրված՝ «26/16 տեղամասում 12.02 դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին» հոդվածի կապակցությամբ:

«Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Սոնա Թադևոսյանը հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին` հաղորդում և բացատրություն տալու նպատակով, սակայն բանավոր հրաժարվել է հաղորդում տալուց` նշելով, որ խնդիրն առաջացել է իր վկայականի հետ կապված, քանի որ այն չի համապատասխանել գործող չափորոշիչներին, ինչից հետո խնդիրը տեղում լուծվել է», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:

«Ժամը 15.20-ին Սոնա Թադևոսյանը ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանն իր վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր ոստիկանությունն իրեն բերման է ենթարկել», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը, հղում տալով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակին, նշել էր, որ ահազանգ է ստացվել լրագրողի բերման ենթարկելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG