Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հերքում է ընտրատեղամասերից մեկում կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը


Ոստիկանությունը հերքում է ընտրատեղամասերից մեկում կրակոցներ հնչելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:

Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է, հայտնում է ոստիկանությունը՝ կոչ անելով հրապարակել միայն հավաստի տվյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG