Ժամը 11-ի դրությամբ Ոստիկանությունն ուսումնասիրում է խախտումների վերաբերյալ ստացված 31 ահազանգերը:
Դրանց գերակշիռ մասը՝ 20-ից ավելին, լրատվամիջոցների հաղորդումներն են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրուցի ընթացքում հայտարարեց Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:
5-ը, ըստ Ոստիկանության ներկայացուցչի, քվեարկությունն ուղղորդելու, 4-ական լրագրողական ու դիտորդական գործունեության խոչընդոտման, 3-ը՝ ընտրակաշառք տալու փորձի մասին են։ Կատարվում են համապատասխան ստուգումներ։ Ձերբակալվածներ չկան։
Աստղիկ Բեդևյան