Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. Որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, այնքան արդյունքներն իրական կլինեն


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ քվեարկեց Երևանի թիվ 9/11 տեղամասում՝ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում։

Նա կոչ արեց հանրությանը՝ գալ և ազատորեն քվեարկել։ «Ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել ազատորեն՝ առանց բռնանալու իր կամքի վրա։ Եվ մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն իրական կլինեն», - ասաց Հայաստանի առաջին նախագահը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG