Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:

Կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանությունը՝ իր պաշտոնական կայքէջում հրապարակելով միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը՝ ըստ ընտրատարածքների և ըստ ընտրական տեղամասերի:

Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 888-ական
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 621-ական,
3. Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 155-ական,
4. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)՝ 111-ական,
5. «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 111-ական,
6. «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)՝ 111-ական:

Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ընտրախախտումների մասին ահազանգեր է հրապարակում իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այս պահին ՀԱԿ-ը արդեն իսկ ահազանգում է երկու ընտրախախտումների մասին․

Այս հանրաքվեում էլեկտրոնային եղանակով քվեարկել է 265 մարդ՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամները: Նրանց ցուցակը հրապարակված է ԿԸՀ կայքում:

ԿԸՀ կայքում հրապարակվել է նաև Էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի ծրագրային փաթեթը:

Ընտրատեղամասերը և դրանց գտնվելու վայրերը՝ այստեղ:

Քվեաթերթիկի նմուշօրինակ

Սահմանադրական փոփոխություններին հետևում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ․
1. ԱՊՀ դիտորդական առաքելություն - 44 դիտորդ
2. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով - 23 դիտորդ
3. Օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ - 33 դիտորդ
4. ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանակնա վեհաժողով) - 11 դիտորդ
5. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ - 5 դիտորդ
6. ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ - 7 դիտորդ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկում են 18 տեղական հասարակական կազմակերպություններ:

Այդ կազմակերպություններից՝ «Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը ընտրախախտումների օնլայն քարտեզ է հրապարակում: Այս պահի դրությամբ արդեն իսկ արձանագրված է 131 ահազանգ:

Առաջին ահազանգերն է հրապարակել նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

Եթե դեռ չեք հասցրել՝ Սահմանադրական փոփոխությունների տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG