Մատչելիության հղումներ

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ:

«Դեկտեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (29 արկ), 82 (82 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (8 արկ), ՌՊԳ-7 (1 արկ) և "Մուխա" տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և անհրաժեշտության դեպքում իրականացնում կանխարգելիչ գործողություններ»,- փոխանցում է ԼՂ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG