Ռուսաստանը, Իրանը և Իրաքը մերժել են Սաուդյան Արաբիայի ծրագիրը, որը ենթադրում էր նավթի արդյունահանման կրճատում՝ սև ոսկու համաշխարհային գները բարձրացնելու նպատակով:
Energy Intelligence պարբերականի փոխանցմամբ, Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) դեկտեմբերի 4-ի ժողովին ընդառաջ կազմակերպության խոշորագույն նավթ արդյունահանողը՝ Սաուդյան Արաբիան, պատրաստակամություն էր հայտնել օրական մինչև 1 միլիոն բարելով կրճատել նավթի արդյունահանումը, եթե նախաձեռնությանը միանան ՕՊԵԿ-ին չանդամակցող այնպիսի երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը: Սակայն Ռուսաստանը, Իրանը և Իրաքը հրաժարվել են կրճատել արդյունահանման ծավալները: Ավելին՝ Իրանը և Իրաքը պատրաստվում են շեշտակիորեն ավելացնել նավթարդյունահանման ծավալները: