Մատչելիության հղումներ

Բաժին է տարվել «Նոր Հայաստան»-ի անդամ Գագիկ Եղիազարյանը


«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 2-ի երթը Երևանում
«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 2-ի երթը Երևանում

Այսօր Ազատության հրապարակից ոստիկանության բաժին է տարվել «Նոր Հայաստան» շարժման անդամ Գագիկ Եղիազարյանը։

Շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի փոխանցմամբ՝ ոստիկանությունն առգրավել է նաև «Նոր Հայաստան»-ին պատկանող չորս սեղան, որը Գագիկ Եղիազարյանը փորձել է տեղափոխել Ազատության հրապարակ։

«Մեր հանդուրժողականության շրջանում պետք է լինի ձեր հանրահավաքը, իսկ այն դուրս է մեր հանդուրժողականության շրջանից», - Ղուկասյանի փոխանցմամբ՝ ասել են ոստիկանները։

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Եղիազարյանը բաժին է տարվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու փաստի առթիվ և այժմ կազմվում է արձանագրություն։

Մարամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG