Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբին


Լուսանկարը՝ ՄԻՊ-ի գրասենյակի
Լուսանկարը՝ ՄԻՊ-ի գրասենյակի

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը՝ Դուգլաս Բրյուս Ուեյքի ղեկավարությամբ:

Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են սահմանադրական հանրաքվեի ներկայիս ընթացքը և սպասվող զարգացումները:

Հաղորդագրության համաձայն՝ դիտորդներին հետաքրքրել է օմբուդսմենի տեսակետը նախընտրական քարոզչական գործընթացներում հակադիր կողմերի գործունեության, մասնավորապես՝ մամուլում քարոզչական պրոցեսի լուսաբանման վերաբերյալ: «Դիտորդական խումբն այս հանրաքվեի ընթացքում հատկապես կարևորել է օմբուդսմենի վերջնական գնահատականներն ու դիտարկումները, քանի որ իրենք այս անգամ սակավաթիվ են և առավել կարիք ունեն հավասարակշռված և ամփոփ տեսակետների ու տեղեկատվության: Խմբի ղեկավարը նշել է, որ իրենց ուսումնասիրությունների և գնահատականի համար չափազանց հետաքրքիր է օմբուդսմենի ամփոփիչ գնահատականը՝ որպես չեզոք մարմնի դիրքորոշում», - ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ավարտին երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ թե´ հանրաքվեի օրը և թե´ հանրաքվեից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG