Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին


Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը:

Լրագրողները նախագահից հետաքրքրվել են նաև օրերս իրավապահ մարմինների կողմից մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի պաշտոնական տեսագրությունն ամբողջությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG