Մատչելիության հղումներ

Լավրովը պատրաստ է հանդիպել Չավուշօղլուին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստ է դեկտեմբերի 3-4-ը Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Су- 24 ինքնաթիռի խոցման հենց հաջորդ օրը ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ և նրանից ոչ մի նոր բան չեմ լսել, բացի այն, ինչ թուրքական իշխանություններն արդեն հրապարակավ հայտարարել էին՝ արդարացնելով իրենց հանցագործ արարքը։ Այժմ թուրքական կողմը համառորեն խնդրում է Թուրքիայի արտգործնախարարի հետ դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Բելգրադում։ Մենք չենք խուսափի այդ հանդիպումից և կլսենք, թե մեզ ինչ կասի պարոն Չավուշօղլուն», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ասել է Լավրովը և հավելել. - «Գուցե հրապարակավ հայտարարվածի համեմատ ինչ-որ նոր բան ի հայտ գա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG