ՆԱՏՕ-ի արտգործնախարարները երեկ Բրյուսելում քննարկել են դաշինքի հետագա գործողությունները Աֆղանստանում:
Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում է «մոտավորապես նույն քանակությամբ՝ 12 հազար զինծառայողներով զորք պահել Աֆղանստանում եկող տարի», «Ազատությանը» հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ակնկալվում է նաև, որ ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային (Մոնտենեգրո) կհրավիրի դառնալու դաշինքի անդամ՝ չնայած Ռուսաստանի առարկություններին: Ստոլտենբերգը հայտարարել է, որ Չեռնոգորիայի հարցը այն թեմաների մեջ է, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 պետությունների արտգործնախարարների քննարկմանն են դրվելու Բրյուսելում ընթացող երկօրյա հանդիպումների ժամանակ: