Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հաղորդագրությանն այն մասին, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ)։
«Հայտարարության իսկությունը պարզելու նպատակով, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն այցելել են նշված գրասենյակ՝ Կապան քաղաքի Չարենցի 2 շենքի 16 բնակարան, որտեղ «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու Ս. Հայրապետյանն իր բացատրությամբ նշել է, որ իրենց գրասենյակ ոչ ոք ապօրինի մուտք չի գործել, և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություն իրենց գրասենյակից ոչ ոք չի արել», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: