Մատչելիության հղումներ

Ոստիկանություն է տարվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյան, արխիվ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյան, արխիվ

Ոստիկանություն է տարվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ Ազատության հրապարակում տեղեկացրեց, որ Սաֆարյանին ցանկացել են խուզարկել, վերջինս դա թույլ չի տվել, ինչից հետո տարել են բաժին, խոստացել են խուզարկելուց հետո բաց թողնել։

Ոստիկանությունից խոստացան մանրամասներ ներկայացնել քիչ անց։

Այսօր «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում: Ընդդիմադիրների ակցիաներին ընդառաջ Հայաստանի ոստիկանապետը զգուշացրել է, թե փոքր երկրում չեն հանդուրժելու խժդժություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG