Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակի մոտակայքից քաղաքացի է տարվել ոստիկանություն


Ազատության հրապարակի սրճարաններին հարող տարածքից ոստիկանություն է տարվել քաղաքացի Միքայել Նահապետյանը։

Ոստիկանության կենտրոնի բաժնում գտնվող Նահապետյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանները իր պայուսակն են ստուգել, որտեղ «Ոչ» գրառումով շինարարական սաղավարտ են հայտնաբերել, ինչից հետո հրավիրել են բաժին։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Միքայել Նահապետյանը բաժին է տարվել պարզաբանումների համար։

Այսօր «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում: Ընդդիմադիրների ակցիաներին ընդառաջ Հայաստանի ոստիկանապետը զգուշացրել է, թե փոքր երկրում չեն հանդուրժելու խժդժություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG