Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ին կժամանի Ադրբեջան։
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Բաքվում Թուրքիայի դեսպանատունը, նշում է, որ նույն օրը Դավութօղլուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ։
Թուրքիայի վարչապետի այցը կավարտվի դեկտեմբերի 4-ին։