Փարիզում մեկնարկել է կլիմայի փոփոխության հարցերով միջազգային համաժողովը։
ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել 150 երկրների ղեկավարներ՝ այդ թվում Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի նախագահները։
Փարիզի ահաբեկչություններից շուրջ կես ամիս հետո անցկացվող այս միջոցառման համար կիրառվել են անվտանգության խիստ միջոցառումներ։