Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են Էգեյան ծովում 6 երեխաների խեղդվելու մասին, ովքեր գտնվել են Թուրքիայից Հունաստանի ափեր ուղևորված փախստականներով լի նավակների մեջ:
Նավակներից մեկը, որում սիրիական և աֆղանական ծագման ավելի քան 50 փախստականներ են եղել, խորտակվել է թուրքական Այվաջան քաղաքի մերձակայքում: 20 փախստական տեղափոխող երկրորդ նավակը շրջվել է Բոդրում քաղաքից ոչ հեռու:
Վերջին տարիներին Թուրքիան դարձել է փախստականների համար գլխավոր միջանցիկ երկրներից մեկը: Խոսքը, մասնավորապես, Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից հեռացող փախստականների մասին է: 2015 թվականին շուրջ 900 հազար փախստական է հատել Միջերկրական ծովը՝ ԵՄ երկրներ հասնելու նպատակով: