Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շեղումներ է հայտնաբերել Թուրքիայից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքում


Թուրքիայի կողմից ռուսաստանյան Су-24 օդանավի կործանումից հետո Ռուսաստանի սննդի անվտանգության գործակալությունը ստուգումներ է սկսել ու հայտնաբերել, որ թուրքական գյուղատնտեսական արտադրանքի 15 տոկոսը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:

Մոսկվան նախկինում բազմիցս է դիմել «Ռոսսելխոզնադզոր» գործակալության տրամադրած լծակներին՝ դիվանագիտական վեճերում: Մասնավորապես, ուկրաինական ճգնաժամի ֆոնին արգելվել էր արևմտյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:

Չնայած ստուգումներին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում արգելափակել թուրքական ապրանքների ներմուծումը Ռուսաստան:

2015-ի 10 ամիսների ընթացքում Ռուսաստանը շուրջ 1 միլիարդ դոլարի համարժեք սնունդ և գյուղատնտեսական արտադրանք է ներմուծել Թուրքիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG