Ռուսական «Գազպրոմ»-ը դադարեցրել է Ուկրաինային գազի մատակարարումը՝ Կիևից կանխավճար չստանալու պատճառով:
Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերի փոխանցմամբ՝ Ուկրաինան, հրաժարվելով ռուսական գազ գնելուց, «վտանգներ է ստեղծում դեպի Եվրոպա գազի տարանցման համար»: