Միացյալ Նահանգների հետաքննչական ծառայությունը պարզել է, որ ամերիկյան օդուժի հարձակումը Աֆղանստանի հիվանդանոցի վրա անխուսափելի չէր:
Գեներալ Ջոն Քեմփբըլի խոսքով՝ դա ողբերգական սխալ էր, ամերիկյան օդուժը երբեք միտումնավոր չէր հարվածի հիվանդանոցին:
Մոտ երկու ամիս առաջ Կունդուզում հիվանդանոցի վրա ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 33 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցները:
Ամերիկացի գեներալը չի նշել, թե քանի մարդ է աշխատանքից ազատվել, ավելացնելով, սակայն, որ պատահարի պատասխանատուների նկատմամբ քննչական աշխատանքներ կտարվեն ռազմական արդարադատության շրջանակում: