Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ շնորհավորական գիր է հղել Մաուրիսիո Մակրիին` Արգենտինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ջերմությամբ ենք հիշում Ձեզ հետ ունեցած մեր հանդիպումները ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, երբ առիթ ունեցանք անդրադառնալու մեր երկու ժողովուրդների բարեկամությանը և Արգենտինայում հայ համայնքի գործունեությանը, որին մշտապես բարյացակամ ու հոգատար վերաբերմունքով զորակից եք եղել Դուք և Արգենտինայի իշխանությունները: Մեր մաղթանքն է, որ Տիրոջ առաջնորդությամբ շարունակական հաջողություններով արգասավորվեն Ձեր ջանքերը հանուն Ձեր երկրի առաջընթացի», - Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Վեհափառի շնորհավորագրում: