Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ Ռուսաստանին և ՆԱՏՕ-ում դաշնակիցներին հորդորել է բոլոր քայլերը ձեռնարկել՝ թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Су-24 օդանավի խոցումից հետո իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։
Միաժամանակ, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Վաշինգտոնում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Օբաման հայտարարել է, որ «Թուրքիան, ինչպես ցանկացած երկիր, իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը և օդային տարածքը»։