Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգի Վոնջու քաղաքի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել։
YONHAPNEWS լրատվական գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով, երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ ուղղաթիռի օդաչուն։
Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ կործանվել է ԱՄՆ-ի զինված ուժերի 2-րդ հետևակային դիվիզիային պատկանող AH-64 «Ապաչ» հարվածային ռազմական ուղղաթիռ։
Միջադեպի պատճառները ճշտվում են։