Մատչելիության հղումներ

Նոր Արեշում հրդեհը մարվել է․ կա մեկ զոհ


Հրշեջ մեքենա Երևանում, արխիվ
Հրշեջ մեքենա Երևանում, արխիվ

Երևանի Նոր Արեշ 9-րդ փողոցում հրդեհը մարվել է։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխանցմամբ՝ կա մեկ զոհ:

ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11.29-ին, մարվել՝ 11.42-ին:

«Ամբողջությամբ այրվել են Ա. Ն.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը (ներսում կուտակված շինանյութ և տնտեսական իրեր` 96 քառակուսի մակերեսով), Ե. Ն.-ին պատկանող տունը՝ գույքով (85 քառակուսի մակերեսով), ջերմահարվել է Կ. Ն.-ին պատկանող տան տանիքից 0.5 քառակուսի մետր հատված: Տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է 84-ամյա Ե. Ն.-ի դին», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ, ՏԿԱԻՆ-ը հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկում, ներսում քաղաքացի կա, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) արձագանքման խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG