Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու, բայց նրանց մեջ Փարիզի ահաբեկչությունների առնչությամբ կասկածվող Սալահ Աբդեսլամը չկա։ Նրա որոնումները շարունակվում են։
Բրյուսելում և Շառլըռուա քաղաքների 19 տներում անցկացված խուզարկությունների արդյունքում զենք ու պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Եվրախորհուրդը հետաձգել է երկուշաբթի նշանակված հանդիպումները Բրյուսելում ահաբեկչության վտանգի պահպանման պատճառով։