ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գերազանց հանդիպում ունեցան Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Մենք, որպես միջնորդներ, միասնական ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում», - գրել է Ուորլիքը։
Նշենք, որ երեկ ավելի վաղ ամերիկացի միջնորդը Թվիթերի իր էջում ողջունել էր Ադրբեջանի՝ հայ զինվորին վերադարձնելու քայլը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի մարդասիրական ժեստը, որ վերադարձրեց հայ զինվորին, ով հատել էր շփման գիծը», - գրել է Ուորլիքը։