Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ, երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ։
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի օրակարգը սահմանել է նախաձեռնողը։