Մատչելիության հղումներ

Թավիթյան հիմնադրամի և Ֆլեթչերի դպրոցի ներկայացուցիչները՝ ՊՆ-ում


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներին` դեկան Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանության նախարարության, Թավիթյան հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Շուլցը «Զինված խմբեր, ավտորիտար պետություններ և անկանոն ռազմագործողությունների ռազմավարություններ» խորագրով ​դասախոսություն է կարդացել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև պետական կառավարման այլ գերատեսչությունների ներկայացուցիչների համար։

Այնուհետև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարա­կան հետազոտութ­յունների ինստիտուտ (ԱՌՀԻ), շրջայց կատարել նորակառույց մասնաշենքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG