Եկող տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը կարգելի ամեն տեսակի սննդամթերքի ներկրումը Ուկրաինայից: Այս մասին «Ռոսիա 24» ալիքով հայտնել է էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը՝ պատճառաբանելով, որ Ուկրաինան միացել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ չնայած Ուկրաինան այժմ ավելի քիչ է կախված Ռուսաստանից, այդուհանդերձ, այդ քայլը 2016-ի Ուկրաինայի տնտեսությանը 600 միլիոն դոլար կարժենա: