Մատչելիության հղումներ

Հայաստանում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի փոխնախագահը


Նոյեմբերի 18-19-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օլեգ Բոչկարյովին ընդունել են նախարար Սեյրան Օհանյանը և փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

Այցի հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին, համագործակցության նոր եզրեր գտնել՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG