Մատչելիության հղումներ

Գեղակերտի երկու բնակիչներ մեղադրվում են ավազակության մեջ


Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Գեղակերտ գյուղի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան մուտք գործելով): Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր Գեղակերտ գյուղում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG