Մատչելիության հղումներ

ԿՀՎ-ն զգուշացնում է ԻՊ-ի հավանական այլ գործողությունների մասին


ԱՄՆ - ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը ելույթ է ունենում Վաշինգտոնում, 16-ը նոյեմբերի, 2015թ․
ԱՄՆ - ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը ելույթ է ունենում Վաշինգտոնում, 16-ը նոյեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրենանը զգուշացրել է, որ «Իսլամական պետության» զինյալները հավանաբար այլ գործողություններ ևս նախապատրաստում են:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է՝ օրենսդիրների զայրացած արձագանքի պայմաններում այս շաբաթ օրինագիծ կներկայացնի Միացյալ Նահանգներում սիրիացի փախստականների բնակեցումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Մինչդեռ նախագահ Բարաք Օբաման խստորեն քննադատել է օրենսդիրներին և Միացյալ Նահանգների նախագահի որոշ հավանական թեկնածուների՝ նրանց վերջին մեկնաբանությունները վիրավորական որակելով: «Մենք ճիշտ որոշումներ չենք կայացնում, եթե դրանք հիմնված են հիստերիայի կամ ռիսկերի չափազանցման վրա», - այսօր Ֆիլիպիններում ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբաման, հիշեցնենք, խոստացել էր հավելյալ 10 հազար փախստականների ապաստան տալ ԱՄՆ-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG