Երեկ գերմանական Հանովեր քաղաքում նախատեսված ընկերական հանդիպումը Գերմանիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների միջև հետաձգվել է․ իրավապահները հայտարարել են, որ ռումբի սպառնալիքի մասին «կոնկրետ տեղեկություն» ունեն:
«Մենք հստակ տեղեկություններ ունեինք, որ ինչ-որ մեկը մարզադաշտում պատրաստվում էր պայթուցիկ գործի դնել», - հայտարարել է Հանովերի ոստիկանապետը:
Խաղից մոտ մեկուկես ժամ առաջ մարզադաշտում գտնվողները տարհանվել են:
Ակնկալվում էր, որ խաղին պետք է ներկա լիներ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: