Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների նվազում, այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն