Այսօր Նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանություն են տարվել «Կարմիր քարտ իշխանությանը» ակցիայի երկու մասնակիցներ՝ Սևակ Մանուկյանը և Վարազդատ Բարսեղյանը:
Ինչպես «Ազատությանը» տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ «երիտասարդները ոստիկանություն են բերվել Նախագահական նստավայրի ուղղությամբ անհայտ առարկաներ նետելու համար»:
Ավելի վաղ ֆեյսբուքյան «Կարմիր քարտ իշխանությանը» ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ երթ է տեղի ունենալու իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու համար: