Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին։
«Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերը վկայում են, որ անհրաժեշտ է և վաղուց էր պետք համատեղել ջանքերը այդ չարիքի դեմ պայքարում», - ասել է Պուտինը Անթալիայում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ։
Ցավակցելով Ռուսաստանի նախագահին Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է. - «Ինչպես Դուք ասացիք, պետք է միասին աշխատենք ահաբեկչության դեմ պայքարում»։
Կողմերն այս հարցը կքննարկեն փակ հանդիպման ժամանակ։