Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ընդհուպ մոտեցել է Ռուսաստանին, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է առաջացրել. Շոյգու


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

ՆԱՏՕ-ի զորքերն ընդհուպ մոտեցել են Ռուսաստանի սահմաններին, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է առաջացրել երկրի անվտանգության համար։ Այդ մասին Աստանայում Շանհայան համագործակցության երկրների պաշտպանության նախարարների հավաքում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Դաշինքի զորքերը շատ մոտ են ռուսական սահմաններին և լրացուցիչ վտանգներ են ստեղծել ռազմական անվտանգության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ոչ թե մենք ենք մոտեցել նրանց, այլ նրանք՝ մեզ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արևմուտքին վստահել չի կարելի: Հիմա էլ մեզ կշտամբում են, թե եթե Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, ապա մենք, իբր, կհարձակվենք ՆԱՏՕ-ի երկրների վրա»,- ասել է Շոյգուն։

Նրա պնդմամբ, Ռուսաստանը «հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը»։

«Միևնույն ժամանակ, Խորհրդային Միության փլուզումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի ընդարձակումը դեպի արևելք շարունակվում է, թեև 90-ականներին մեզ խոստացել էին, որ դա տեղի չի ունենա, բայց դրանից գրանցվեց ընդարձակման վեց նոր ալիք»,- ընդգծել է Շոյգուն։

XS
SM
MD
LG