Լիբանանի իշխանությունները ձերբակալել են 9 անձի, որոնք կասկածվում են Բեյրութի պայթյուններին առնչություն ունենալու մեջ։
Լիբանանի մայրաքաղաքում նոյեմբերի 12-ին մահապարտ ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունների հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 43, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետւթյուն» խմբավորումը: