Մատչելիության հղումներ

Սլովակիայում ուղղաթիռ է կործանվել․ կա 8 զոհ


Մի-2 ուղղաթիռ, արխիվ
Մի-2 ուղղաթիռ, արխիվ

Սլովակիայի իշխանությունները հայտնում են, որ այս շաբաթվա սկզբին երկրի արևելքում ուկրաինական ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է զոհվել: Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնել է, որ ենթադրաբար նոյեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել են ուղղաթիռի ուկրաինացի օդաչուն և յոթ աֆղանստանցի, որոնցից երկուսը կանայք են, հինգը՝ տղամարդիկ:

«Մի-2 ուղղաթիռը եղանակային շատ վատ պայմաններում թռել է շատ ցածր բարձրությամբ՝ փորձելով խուսափել օդային հաղորդակցությունը վերահսկող համակարգերից», - ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իվան Մետիկը:

Ավելի վաղ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, թե ուղղաթիռը հավանաբար օգտագործվել է մարդկային թրաֆիքինգ իրականացնողների կողմից՝ միգրանտներին անօրինաբար տեղափոխելու համար:

Ուղղաթիռը կործանվել է Սլովակիայի և Ուկրաինայի սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա: Մառախուղի պատճառով այն երկու օր ուշ էր հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG