Մատչելիության հղումներ

Երևանում բացահայտվել է Վրաստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանում տեղի ունեցած մի շարք գողություններ իրականացվել են Վրաստանի քաղաքացիներից բաղկացած կազմակերպված խմբի կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի երեք անդամների (ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացիներ) կողմից, ըստ նախապես մշակված պլանի և դերաբաշխման, նոյեմբերի առաջին տասնօրյակում գողություն ու գողության փորձեր են իրականացվել Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Քննությամբ բացահայտվել է նույն խմբի կողմից կատարված հափշտակության և հափշտակության փորձի 5 դրվագ, որոնցից 4-ը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն, իսկ մեկը՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Հանցավոր ոտնձգությունից տուժել են հիմնականում կանայք. գողություններն ու գողության փորձերը 4 դեպքում կատարվել են կանանց պատկանող բնակարաններից և ավտոմեքենայից։

Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում տեղի ունեցած նշված 5 դեպքերով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG