Մատչելիության հղումներ

Արիֆ Յունուսը դուրս եկավ բանտից


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ
Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր որոշում է ընդունել Արիֆ Յունուսի նկատմամբ խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, և իրավապաշտպանը ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից: Այդ մասին հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:

Հոկտեմբերի 30-ին Արիֆ Յունուսի առողջական վիճակը վատթարացել է, և նա տեղափոխվել էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բուժհաստատություն, սակայն հոսպիտալացումից հետո էլ իրավապաշտպանի վիճակը չէր բարելավել:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսները այս տարվա օգոստոսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար 8․5 և 7 տարվա ազատազրկման, կինը՝ խոշոր չափի մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման, ամուսինը՝ խոշոր չափերի հասնող վնաս պատճառելու և մեքենայության մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG