Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դուստրը՝ Դինարան անհանգիստ է, որ ծնողները կմահանան ճաղերի ետևում:
Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ մոր և հոր առողջությունը օրեցօր վատթարանում է, և նրանք ենթարկվում են ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող իրավապաշտպանները ազատազրկման են դատապարտվել տնտեսական հանցագործությունների մեղադրանքներով: