Արևելյան Ուկրաինայում իրավիճակը վատթարացել է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ Կիևում՝ ահազանգելով, որ վտանգված է երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Դոնեցկի մոտակայքում մեկ զինվոր է մահացել, 5-ը վիրավորվել են:
Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին Մինսկի համաձայնագիրը խախտելու մեջ: